Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Էսպանյոլին»։
24-րդ րոպեին պատահմամբ սեփական դարպասը գրավեց Ստեֆան Սավիչը՝ առաջ մղելով տանտերերին։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, Սաուլ Նիգեսը տպավորիչ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս խաղից հետո մադրիդյան թիմը 44 միավորով 4-րդն է, իսկ «Էսպանյոլը» 20 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։