Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» ընդունել էր «Բայերին» (1:1):
Առաջինը աչքի ընկան դաշտի տերերը: Հանդիպման 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լեոն Բեյլին, սակայն, ընդամենը երեք րոպե անց «Բայերը» հավասարեցրեց հաշիվը:
Պատասխան գոլը հեղինակեց Պատրիկ Շիկը:
Այսպիսով, «ՌԲ Լայպցիգը» վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 3 միավոր: «Բայերը» իր ակտիվում 44 միավոր ունի և գտնվում է 5-րդ դիրքում: