Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ մրցաշրջանում ինը միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։ Այս հարցում խաղացողի դիրքորոշումը դեռևս հայտնի չէ։
Մարկոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































