Կիսապաշտպան Կարլոս Սոլերը, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Ֆուտբոլիստի նկատմամբ «արքայական» ակումբի հետաքրքրության մասին հայտնում է Todofichajes-ը։
Սոլերը փարիզյան գրանդի շարքերը համալրել է անցած ամառ։ Նրա տեղափոխությունը Լիգա 1-ի չեմպիոնին արժեցավ 18 միլիոն եվրո: Մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ն պատրաստ է Կարլոսին վաճառել 25 մլն եվրոյի դիմաց։ Մադրիդի «Ռեալն» արդեն սկսել է առաջարկ պատրաստել իսպանացու տրանսֆերի վերաբերյալ։
Կիսապաշտպանը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
























































