Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, որ իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր կուռքն է եղել երիտասարդ տարիներին։
«Ես 14-15 տարեկան էի, իսկ Բուֆոնը՝ 17-18, և նա արդեն խաղում էր: Ես նախանձում էի նրան։ Մեր կարիերան շատ նման է։ Մենք շատ վաղ ենք սկսել խաղալ մեծ ակումբներում։
Բայց նա շարունակում է խաղալ, և սա նրա մեծ արժանիքն է։ Մաղթում եմ, որ նա խաղա այնքան ժամանակ, որքան դա իրեն դուր է գալիս»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Ֆուտբոլիստն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Պորտուում»։ 2020 թվականի օգոստոսի 4-ին նա հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։
45-ամյա Բուֆոնը ներկայումս «Պարմայի» խաղացող է:
























































