Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահեցրել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա ներկայիս իր պաշտոնում։
«Ես ունե՞մ Ֆլորենտինո Պերեսի աջակցությունը: Ես կարծում եմ՝ այո՛։ Ակումբի նախագահն ինձ հետ միշտ շատ բարի է եղել և հիմա էլ է այդպես։
Մենք պետք է առաջ նայենք։ Անկասկած, մենք (մարզչական շտաբը) հաջորդ մրցաշրջանում կլինենք այստեղ, քանի որ կհարգենք գործող պայմանագիրը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Անչելոտին «Ռեալը» մարզում է 2021 թվականից, իսկ «սերուցքայիններին» նա առաջին անգամ գլխավորել է 2013-ից 2015 թվականներին։ Թիմի հետ նա երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, իսկ 2021/22 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։
























































