Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ։ Այս մասին նշում է իտալացի ինսայդեր և լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մոդրիչի պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի ամառ։
37-ամյա խորվաթ ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրն ավարտվելու էր 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































