Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի 2 ֆուտբոլիստ բաց կթողնի թիմի առաջիկա խաղը։ Այս մասին հայտնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Խոսքը Տոնի Կրոսի և Վինիսիուսի մասին է։ Ֆուտբոլիստները լուրջ վնասվածքներ չունեն, նրանց մոտ ախտորոշվել է մկանային լարվածություն։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն հաջորդ շաբաթ «Չելսիի» դեմ հանդիպմանը:
Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Կադիսին»։ Հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 15-ին։
























































