Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն խնդրել է ակումբին չխզել պայմանագիրը հարձակվող Սադիո Մանեի հետ, հայտնում է Bild-ը։
Թիմակիցների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (0:3): Մանեն հարվածել է Սանեի դեմքին։
Նշվում է, որ Սանեն մյունխենցիների ղեկավարությանը խնդրել է մեղմել թիմակցի պատիժը և դեմ է եղել նրան հեռացնելուն։ Ավելի ուշ Մանեն տուգանվել է 500 հազար եվրոյով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստները ներողություն են խնդրել թիմակիցներից կատարվածի համար։
























































