Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կաrլո Անչելոտին մեկնաբանել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հուսով եմ, որ նա կմնա այստեղ՝ «Ռեալում»։ Շատ կարևոր է թիմում ունենալ այնպիսի խաղացող, ինչպիսին Մարկոն է, նա միշտ կարող է օգնել ցանկացած պահի՝ խփած գոլերով և գոլային փոխանցումներով։ Ես վստահում եմ նրան, և նա միշտ գոլ է խփում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում է Marca-ն։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ «Չելսիի» դեմ, որը տեղի ունեցավ «Սանտյագո Բեռնաբեուում» չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, Ասենսիոն դարձավ գոլի հեղինակ։ 71-րդ րոպեին իսպանացին փոխարինման դուրս եկավ Ռոդրիգո Գոեսի փոխարեն, իսկ երեք րոպե անց գոլ խփեց՝ «Ռեալի» առավելությունը հասցնելով երկու գոլի։
Ասենսիոյի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ իսպանացին ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
























































