Հարձակվող Անսու Ֆատին այս ամառ կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին հայտնում է as.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի հոր հրապարակային հայտարարություններից, ով ավելի վաղ ասել էր, որ զայրացած է կատալոնական ակումբի վրա և կարծում է, որ իր որդին պետք է հեռանա թիմից, քանի որ նա ավելի շատ խաղաժամանակի է արժանի։ Սա է պատճառներից մեկը, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆատիին։
Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել են առաջարկներ փնտրել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
























































