Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խփեց Չեմպիոնների լիգայում իր 90-րդ գոլը։ Ֆրանսիացին բացել է հաշիվը «Չելսիի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
Մադրիդյան թիմի հարձակվողը մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 4-րդ տեղը։ 35-ամյա ֆրանսիացին «Լիոնի» կազմում 12 գոլ է խփել, իսկ «Ռեալի» կազմում՝ 78։
Բենզեման զիջում է միայն Ռոբերտ Լևանդովսկուն (91 գոլ), Լիոնել Մեսսիին (129) և Կրիշտիանու Ռոնալդուին (140):