Ռոնալդ Կումանը ցանկանում է, որ Լիոնել Մեսսին վերադառնա «Բարսելոնա».
«Նա աշխարհի լավագույն խաղացողն է, ցանկացած թիմ, որը կարող է հրավիրել նրան, ուժեղ կլինի: Ես վերապրեցի նրա հեռանալը, և դա շատ վատ օր էր։ Երբ տեսնում եմ Լեոյին այլ մարզաշապիկով, ես դեռ կարոտում եմ նրան:
Ես չգիտեմ, թե թեմայի հետ կապված գործերն ինչպես են, և ինչ է մտածում Լեոն: Ես կողմ եմ, որ Մեսսին նորից դառնա «Բարսայի» խաղացող»,- ասել է «Բարսելոնայի» նախկին մարզիչը, որը գլխավորում է Հոլանդիայի հավաքականը։
























































