«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Շատ եմ ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգան. Բայց դա պետք է վաստակել։ Կփորձենք առաջին քայլն անել այսօր՝ «Բավարիայի» դեմ խաղում։
Սա այն հարցն է, որն ինձ տալիս են արդեն 6 կամ 7 տարի, ինչ ես մարզում եմ «Մանչեսթեր Սիթին»: Մենք ամեն մրցաշրջանում փորձում էինք հաղթել Չեմպիոնների լիգան, բայց այն ակումբները, որոնց դեմ խաղում էինք, նույնպես լավն էին։ Մայքլ Ջորդանը նվաճել է NBA-ի 6 տիտղոս, սակայն այս ընթացքում նա անցկացրել է 16 մրցաշրջան»,–ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
























































