«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է կարիերան շարունակել անգլիական ակումբում։ Այս մասին հայտնում է as.com–ը։
«Չելսին» ցանկանում է ամռանը ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ Պայմանագրի գրանցման հետ կապված խնդիրների պատճառով խաղացողը կարող է անվճար հեռանալ կատալոնյան թիմիից։
Հաղորդվում է, որ լոնդոնցիներն արդեն կապի մեջ են կիսապաշտպանի գործակալի հետ:
























































