Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մերժել է Սաուդյան Արաբիայից շահավետ առաջարկը (ակումբի անունը չի նշվում)։
Ինչպես հայտնում է Marca պարբերականը, 35-ամյա գոլահարի հրաժարվելու պատճառը «արքայական» ակումբում ելույթները շարունակելու ցանկությունն է եղել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է սեփական ակադեմիա հիմնել Սաուդյան Արաբիայում։ Սա այս երկրի ակումբներից մեկի կողմից առաջարկվող բազմամիլիոնանոց պայմանագրի պայմաններից մեկն է եղել։
Ֆրանսիացի հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին։ Կարիմը մադրիդյան թիմի գույները պաշտպանում է 2009 թվականից։
Բենզեման Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում: Հարձակվողը խփել է 14 գոլ (5-ը՝ 11 մետրանոցներով) և կատարել երեք գոլային փոխանցում:
























































