Չավին հայտարարել է, որ մարդիկ թերագնահատում են Լա Լիգան, քանի որ «Բարսելոնան» մոտ է տիտղոսին։
«Այսօր առավոտյան հեռուստացույցով հաղորդում էի դիտում։ Հաղոդրումներից մեկում ասում էին, որ Լա Լիգան թույլ առաջնություն է դարձել, և դա ինձ բարկացնում է։ Ակումբը փորձում է հաղթել այն, և ես չեմ սիրում դա լսել:
Նրանք ասում են, որ սա Լա լիգայի վատագույն մրցաշրջանն է, բայց դա ճիշտ չէ, և դա մեզ ցավ է պատճառում:
Ես զգում եմ, որ երբ «Բարսան» ինչ-որ բան է հաղթում, մարդիկ թերագնահատում են Լա լիգան։ Եթե հաղթենք առաջնությունը, ապա այն կնշենք այնպես, ինչպես արժանի ենք»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչին Barca Universal-ը։
























































