«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է խոսել «Նապոլիի»՝ Չեմպիոնների լիգայում հանդես գալու մասին:
«Չեմ ցանկանում խոսել «Նապոլիի» մասին, քանի որ Սպալետին կբարկանա ինձ վրա: Նա այնքան զգայուն է:
Ինչքան շատ ես խաղում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում, եզրափակիչում նույն խաղացողների հետ, այնքան ավելի հեշտ է: Դուք զգում եք. «Ես այստեղ էի և գիտեմ, թե ինչ անել»,- Գվարդիոլային է մեջբերում է Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Բավարիայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին։ «Նապոլին» իր հերթին կխաղա «Միլանի» հետ՝ մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։ Նրանց առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։
Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումներում «Բենֆիկան» կխաղա «Ինտերի» հետ, իսկ «Ռեալը» կխաղա «Չելսիի» հետ։
























































