Ալեքս Բաենան հայտարարություն է տարածել ավտոկայանատեղիում Ֆեդերիկո Վալվերդեի հետ կոնֆլիկտի մասին։
«Անցյալ շաբաթ օրը «Ռեալի» դեմ խաղից հետո իմ վրա հարձակվեց գործընկերս։
Այս դեպքից հետո իր շրջապատից ինչ-որ մեկի կողմից սկսեցին հայտարարություններ հայտնվել, որտեղ ասվում էր, որ ես ցավ եմ ցանկանում իր ընտանիքի անդամներից մեկին։
Այդ ժամանակից ի վեր այս խոսքերի ոչ մի հաստատում չի հրապարակվել, թեև այլ կերպ չէր էլ կարող լինել։
Դժբախտությունն օգտագործվել է ագրեսիան արդարացնելու համար, իսկ սուտն ավելի է ուժեղ է հարվածում, քան բռունցքը: Ընտանիքիս հասցված վնասն անուղղելի է, դա արդարացում չունի։ Եղել են սպառնալիքներ, վիրավորանքներ իմ ընտանիքի հասցեին։
Երեկ ես դեպքի մասին հայտնել եմ ոստիկանությանը։ Արդարությունը թող անի իր գործը։
Այժմ իմ միակ նպատակն է կենտրոնանալ աշխատանքիս վրա և օգնել ակումբին լուծել խնդիրները»,- գրել է «Վիլյառեալի» կիսապաշտպանը:
























































