«Վիլյառեալի» ներկայացուցիչը սոցցանցերում վիրավորել է Ֆեդերիկո Վալվերդեին։
Հիսկոն, որը նախկինում խաղացել է իսպանական ակումբի հարձակման գծում, թվիթերյան իր էջում գրել է. «Վալվերդեն վախկոտ է»: Ավելի ուշ 36-ամյա իսպանացին ջնջել է հաղորդագրությունը։
Հիշեցնենք՝ Մադրիդի «Ռեալի» «Վիլյառեալի» հետ խաղից հետո (2:3) հայտնի դարձավ, որ մադրիդցիների կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն 21-ամյա իսպանացուն սպասել է ավտոկայանատեղիում և հարվածել նրա դեմքին, երբ վերջինս շարժվելիս է եղել դեպի ակումբի ավտոբուսը։ Հաղորդվում էր, որ խաղի ընթացքում Բաենան կատակել է այն մասին, թե Վալվերդեն և նրա կինը կարող են կորցնել իրենց երեխային:
Հետո եղան կոնֆլիկտի մանրամասները։ Վալվերդեն մոտեցել է Բաենային և խնդրել նրան կրկնել խաղադաշտում ասած խոսքերը։ Երբ Ալեքսն արել է դա, Ֆեդեն հարվածել է նրա այտոսկրին։ «Վիլյառեալի» խաղացողն ասել է, որ չի կատակել Վալվերդեի երեխայի վերաբերյալ և այդ մասին տեղեկությունները «կատարյալ սուտ» է որակել:
























































