«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հիացած է գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի աշխատանքով։
«Սպալետին հանճար է: Այն, ինչ նա արել է իմ «Նապոլի» տեղափոխվելուց հետո, չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ նախկինում ունեցել եմ այլ թիմերում: Եվ դուք դեռ ամեն ինչ չեք տեսնում»,- Օսիմհենի խոսքերն է մեջբերում France Football-ը:
Հիշեցնենք, որ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում նեապոլյան թիմը 74 միավորով գլխավորում է աղյուսակը:
























































