Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին «Ռեալի» հետ պայմաանգիրը առնվազն մեկ տարով երկարաձգելու պատրաստականության մասին։ Այս մասին հայտնում է Jutarnji list-ը։
Անցյալ տարի Մադրիդի «Ռեալը» հաղորդում էր, որ սպասում է անձամբ Մոդրիչի որոշմանն այն մասին, թե ինչ է նա ցանկանում իր կարիերայի մնացած ժամանակահատվածում: Իսկ դրանից հետո «սերուցքայինների» ղեկավարությունը պատրաստ կլինի երկխոսություն սկսել խորվաթ ֆուտբոլիստի հետ պայամնագրի երկարաձգման շուրջ։
Նախկինում Լուկա Մոդրիչը բազմիցս խոսել է մադրիդյան ակումբում կարիերան ավարտելու ցանկության մասին, ինչը վկայում է պայմանագիրը երկարաձգելու նրա մտադրության մասին։ Բացի այդ, Մոդրիչը մերժել է ԱՄՆ-ի, Կատարի և Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկները: