Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։
Մադրիդցիները 20-ամյա ֆուտբոլիստին կառաջարկեն նոր երկարաժամկետ պայմանագիր առաջիկա ամիսներին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ բացի բարձրացված աշխատավարձից, նոր համաձայնագրում ներառվելու է հրաժարագնի ավելացված չափը։ Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ խոսքը 1 մլրդ եվրոյի մասին է։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։