Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ պայմանագրերի երկարաձգման հետ կապված իրավիճակը՝ ասելով, որ Արքայական ակումբը պատրաստ է ապագայում գլուխ հանել առանց նրանց։
«Բանակցություններում առաջընթաց կա, քանի որ քննարկում են երկարաձգման հարցը, և ես կարծում եմ, որ ի վերջո լուծում կգտնվի։ Նրանք վետերաններ են, նրանք կարող են իրենց վերելքներն ու վայրէջքներն ունենալ մրցաշրջանի ընթացքում, դա միանգամայն նորմալ է, դա պատահում է բոլոր խաղացողների հետ: Բայց մենք պետք է նրանց գնահատենք ոչ թե տարիքով, այլ խաղադաշտում ցուցադրածով։ Ֆիզիկապես նրանք չունեն երիտասարդության էներգիա, բայց գնդակի հետ վարվելու ձևը յուրահատուկ է և հնարավոր չէ գնել աշխարհի ոչ մի շուկայում:
Կարծում եմ, որ նրանք կշարունակեն խաղալ, բայց պետք է նաև մտածել, որ կգա այն օրը, երբ նրանք կդադարեն դա անել։ Մենք պետք է նայենք ապագային, որպեսզի կախված չլինենք նրանցից։ Մենք ունենք ֆանտաստիկ երիտասարդ խաղացողներ՝ Կամավինգան, Չուամենին, Վալվերդեն կամ Սեբալյոսը, ովքեր կկազմեն Մադրիդի «Ռեալի» նոր դարաշրջանը Կրոսի, Մոդրիչի և Կազեմիրոյի դարաշրջանից հետո»,- Անչելոտին մեջբերում է Mundo Deportivo-ն։