Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Դրա համար դիտարկվում են Լիոնել Մեսսիի (ՊՍԺ), Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի («Ատլետիկո Մադրիդ») և Վիտոր Ռոկեի («Ատլետիկո Պարանաենսե») տարբերակները։ Ակումբը կարող է նաև վարձակալությունից վերադարձնել Աբդե Էզալզուլիին («Օսասունա»): Այս մասին հայտնում է Relevo-ն։
35-ամյա Մեսսին դեռ չի երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։ Եթե իրավիճակը մնա նույն մակարդակի վրա, ապա արգենտինացին թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
29-ամյա Յանիկ Ֆերեյրա Կարասկոն պայմանագիր ունի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ մինչև 2024 թվականի ամառը, սակայն «Բարսելոնան» բելգիացի ֆուտբոլիստին գնելու արտոնյալ տարբերակ ունի։ Ակումբն այն ստացել է Մեմֆիս Դեպային մադրիդցիներին վաճառելու համար։
18-ամյա Վիտոր Ռոկեն Եվրոպայի գրեթե բոլոր բարձրակարգ թիմերի հետաքրքրությունների տիրույթում է։ Հաղորդվում էր, որ նա երազում է խաղալ «Բարսելոնայում» և պատրաստ է ամեն ինչ անել իսպանական ակումբ տեղափոխվելու համար։
21-ամյա Աբդեն, «Օսասունայում» հանդես գալու ժամանակ, մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։