ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին նորից չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հաղորդում է France Football-ը:
32-ամյա հարձակվողը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում ՊՍԺ-ում:
Նշվում է, որ ուրուգվայցին մերժել պայմանագրի երկարաձգման հերթական առաջարկը:
Հիշեցնենք, որ ձմռանը Կավանին մոտ էր Լա Լիգա տեղափոխվելուն: Նրան իրենց կազմում էին ուզում տեսնել՝ Մադրիդի «Աթլետիկոն» և «Բարսելոնան»:
Հավելենք, որ ուրուգվայցու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման և դարձել ՝ 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: