«Բարսելոնան» հաջորդ շաբաթ հանդիպում է պլանավորել Լա լիգայի պաշտոնյաների հետ, որպեսզի ելք գտնի՝ պայմանագիր կնքելու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն պատրաստել է ծրագիր, որը թույլ կտա 35-ամյա արգենտինացու վերադարձը տեղավորել ֆինանսական ֆեյր-փլեյի շրջանակում։ Այժմ միակ բանը, որը բարդացնում է հնարավոր տեղափոխությունը, «Բարսելոնայի» անկայուն ֆինանսական վիճակն է. Լա լիգայի կանոնների պատճառով ակումբները պետք է զգալիորեն կրճատեն իրենց աշխատավարձերը նոր տեղափոխություններին ընդառաջ:
Մեսսիի հնարավոր վերադարձը վերջին շաբաթների գլխավոր մարզական նորությունն է։ Լիոնելը «Բարսելոնայի» կազմում եղել է 2000-ից 2021 թվականներին։