«Բարսելոնայի» կիսապաշտպան և ավագ Սերխիո Բուսկետսը չի շտապում ընդունել ակումբի պայմանագրի երկարաձգման առաջարկը։ Իսպանացի ֆուտբոլիստը ակնկալում է առաջարկ ստանալ Սաուդյան Արաբիայից, իսկ հետո որոշել իր ապագան։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա Բուսկետսի՝ կարիերան հայրենի ակումբում շարունակելով շահագրգռված է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։
Նշենք, որ Սերխիոն Իսպանիայի առաջնության երեք ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է և, հավանաբար, «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված կլինի կրճատել աշխատավարձը, որպեսզի կարիերան շարունակի ակումբում։