«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել հարձակվող Լիոնել Մեսսիին:
Հաջորդ շաբաթ ակումբի ղեկավարությունը կհանդիպի Լա Լիգայի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու իրենց տնտեսական ծրագիրը՝ աշխատավարձերը նվազեցնելու այն սահմանաչափին, որը սահմանել է Լա Լիգան հաջորդ մրցաշրջանի համար:
Կատալոնական ակումբը հույս ունի, որ Իսպանիայի առաջնությունն իրեն թույլ կտա կազմակերպել Մեսսիի տրանսֆերը, քանի որ դա ձեռնտու է թե՛ «Բարսելոնային», թե՛ Լա Լիգային։