Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու մտքից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն, չնայած նրան, որ «Ռեալին» շատ է դուր գալիս Բելինգհեմը, ակումբը կասկածում է, որ անգլիացի ֆուտբոլիստը կկարողանա հարմարվել մադրիդյան թիմին։ Խնդիր է նաև 19-ամյա կիսապաշտպանի համար պահանջվող գումարը, որը պետք է լինի ավելի քան 100 միլիոն եվրո:
Միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի Բելինգհեմի տեղափոխությունը «Ռեալ», այն է, եթե ֆուտբոլիստն ինքը հայտարարի մադրիդյան ակումբ գնալու ցանկության մասին՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» առաջարկներին: