Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սխալ ետնանկար է հրապարակել Իսպանիայի գավաթի եզրափակչին ընդառաջ, ասվում է Madrid Xtra-ի թվիթերյան էջում:
Սոցցանցերում տեղադրված պոստերի վրա Մադրիդի «Ռեալի» տարբերանշանի փոխարեն եղել է «Բարսելոնայի» տարբերանշանը։ Ավելի ուշ այն փոխվել է:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» 4-0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։ Երկու հանդիպումների արդյունքներով Արքայական ակումբը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կխաղա «Օսասունայի» հետ:
Copa del Rey-ի գործող հաղթողը «Ռեալ Բետիսն» է, որը նախորդ տարվա եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Վալենսիային»:
Իսպանիայի գավաթում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է, որը 31 անգամ է արժանացել այս տիտղոսին։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Ատլետիկը» (23): Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (19):