Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Կարիմ Բենզեման կարող է ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճել։
Մադրիդի «Ռեալի» մարզիչը խոսել է հարձակվողի մարզավիճակի մասին «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի խաղում (4-0) հեթ-տրիկից հետո:
«Նա սեղմել է անջատիչը: Նրան շատ է օգնել միջազգային ընդմիջման ժամանակ կատարած աշխատանքը։
Նա կարող է ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճել, քանի որ նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է»,- մեջբերում է Անչելոտիին Marca-ն։