Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը լեզվակռվի մեջ է մտել «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսի հետ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղի ժամանակ, որում մադրիդցիները 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել:
85-րդ րոպեին խաղադաշտում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ Մադրիդի «Ռեալի» խաղացողը մրցակցին ասել է՝ «Լռի՛ր, դու սարսափելի ես»։
Խաղընկերները փորձել են հանգստացնել Վինիսիուսին, որպեսզի նա հանդիպմանը երկրորդ դեղին քարտը չստանա ու բաց թողնի եզրափակիչը։ «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ բրազիլացին կոնֆլիկտի մեջ է մտել նաև կատալոնացիների այլ խաղացողների հետ, օրինակ՝ Գավիի հետ։
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Օսասունայի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 6-ին Սևիլիայի «Լա Կարտույա» մարզադաշտում։