Գյումրիի «Շիրակը» 6 տարվա ընդմիջումից հետո կպայքարի Հայաստանի գավաթակրի կոչման համար:
Կիսաեզրափակչում Գյումրիի թիմը երեկ սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Փյունիկին» և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով առավելության է հասել Եղիեշե Մելիքյանի թիմի նկատմամբ:
Հանդիպումից հետո գյումրեցի երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ և սիրելի թիմի խաղացողների հետ տոնել հաղթանակը: «Շիրակի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է այդ լուսանկարները: