«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է իր կարծիքով Էլ Կլասիկոյում կրած ջախջախիչ պարտությունից հետո։
Կատալոնական թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Կամպ Նոուում» պարտվեց 0-4 հաշվով (դիմակայության ընդհանուր ելքը՝ 1-4)։
«Շատ դաժան և ցավալի պարտություն է։ Պետք է համախմբվենք ու խելքի գանք կատարվածից հետո։ Ըստ խաղի՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէր, որքան հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսը չափազանց անհաջող ստացվեց։
Առաջին խաղակեսում մենք շատ լավ էինք գործում, իսկ ընդմիջումից անմիջապես հետո բաց թողած գոլը «սպանեց »մեզ։ Ես հպարտ եմ, թե ինչպես մենք հանդես եկանք առաջին խաղակեսում և առաջին խաղում։ Ես հենց սկզբից ասել էի, որ «Ռեալը» դիմակայության ֆավորիտն է»,- ասել է Չավին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։