Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը խոսել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի մասին ում հետ աշխատել է «Նիսում», տեղեկացնում է Sport Bild-ը:
«Մարիոն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նրան հատուկ մոտեցում է անհրաժեշտ:
Եթե համբերատար լինես և զրուցես Մարիոյի հետ, ապա նա ոչ մի խնդիր չի լինի:
Նա այն հարձակվողներից չէ, ով շատ է վազում խաղադաշտում: Սակայն, նա միշտ հայտնվում է ճիշտ վայրում»,- ասել է Ֆավրը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Բալոտելին անցկացրել է 19 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: