Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Բոուրնմութի» դեմ հանդիպման մասին (2:2), տեղեկացնում է Daily Mail-ը:
«Մենք սպասում էինք, որ հեշտ հանդիպում չի լինելու: Տիրում էինք գնդակին և լավ պահեր ունեինք: Կարծում եմ ՝ կարող էինք ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ:
Լավ չէ, երբ թիմի գլխավոր ռմբարկուն պաշտպան է: Մեր հարձակվողները պետք է ավելի շատ գոլեր խփեն:
Եթե չիրացնենք մեր պահերը, ապա Պրեմիեր լիգայում հաջողության չենք հասնի»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ այս խաղից հետո «Չելսին» 45 միավորով կմնա 4-րդ տեղում, իսկ «Բոուրնմութը» 27 միավորով 17-րդ տեղում է: