Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի մասին.
«Արդյո՞ք 11 միավորի տարբերությունն արտացոլում է «Ռեալի» և «Բարսելոնայի» իրական տարբերությունը: Ինչ վերաբերում է թիմերի որակին, ապա մեր միջև 11 միավորի տարբերություն չկա։ Մենք դա ապացուցեցինք, երբ դեմ առ դեմ հանդիպում անցկացրինք:
Փոքր մանրամասները որոշեցին այս բացը, որը մենք ցանկանում ենք փակել հաջորդ հանդիպումներում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում As-ը։
Լա Լիգայի 30 տուրից հետո «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» 65 միավորով երկրորդն է։
























































