«Էսպանյոլը» հայտարարել է Դիեգո Մարտինեսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«Էսպանյոլը» 27 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում է։
Թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ վտանգավոր գոտում գտնվող «Ալմերիայից»:
Լուիս Գարսիան նշանակվել է «Էսպանյոլի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։