«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել «Լեսթերը», հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը ծրագրում է պարզել Փոթերի ծրագրերը լոնդոնյան թիմից հեռացվելուց հետո։
«Աղվեսները» ցանկանում էին հրավիրել մասնագետին դեռևս «Չելսին» գլխավորելուց առաջ: Եթե «Լեսթերը» կարողանա պահպանել տեղը Պրեմիեր լիգայում, ապա Փոթերը կլինի թիմը գլխավորելու ֆավորիտը։
Երեկ «Լեսթերը» հեռացրեց Բրենդան Ռոջերսին, ով թիմը գլխավորում էր 2019 թվականից։ Ակումբը Պրեմիեր լիգայում 28 խաղից հետո 25 միավորով 19-րդն է։