Անտոնիո Կոնտեն պատրաստ է կրկին ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է CalcioMercato-ն։
54-ամյա մասնագետն իր ծառայություններն է առաջարկել Լոնդոնի «Չելսիին», հայտնում է աղբյուրը։
Ակումբի ղեկավարությունը մտածում է մարզչական փոփոխությունների մասին՝ թիմի ոչ այնքան տպավորիչ արդյունքների ֆոնին Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ։
Հիշենք, որ հենց Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» նվաճեց Պրեմիեր լիգայի իր վերջին տիտղոսը․ դա տեղի ունեցավ 2016/17 մրցաշրջանում։ Իտալացին լոնդոնցիների ղեկին աշխատել է 2016-ից 2018 թվականներին: