Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթեց «Գանձասար-Կապանին» (2:0):
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը մեկնաբանել է խաղի ընթացքը և արդյունքը:
«Բավական բարդ հանդիպում ստացվեց: Մենք 1 ժամ անցկացրինք տասը ֆուտբոլիստներով: Բացի այդ, մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց:
Տղաները մեծ ցանկությամբ էին դուրս եկել խաղադաշտ, բայց հանգամանքները մեր օգտին չէին:
Ինչ վերաբերում է ընդմիջումից հետո խաղադաշտ ուշ վերադառնալուն, ապա հանդերձարանում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ և գլխավոր մրցավարը որոշեց դադար վերցնել: Դա է պատճառը, որ խաղը մի փոքր ուշ վերսկսվեց:
Մրցավարի որոշումները բողոքարկելու որոշում դեռ չունենք: Պետք է ուսումնասիրել դրվագները, որից հետո թիմի ղեկավարությունը որոշում կկայացնի»,- ասել է Աշոտ Բարսեղյանը:
Բացի այդ, Բարսեղյանը նշեց, որ թիմի առաջատարներից մի քանիսը չեն մասնակցել հանդիպմանը՝ հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Գանձասար-Կապանը» կմրցի «Ալաշկերտի» հետ: