Fastex ՀՊԼ 25-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Լեռնային Արցախին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Գլիշիչը, իսկ 83-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռազմիկ Հակոբյանը։
Այս խաղից հետո «Արարատը» 25 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լեռնային Արցախը» 21 միավորով՝ 8-րդը։