«Արսենալի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտությունից հետո, պատասխան խաղում 2-0 հաշվով հաղթեց գերմանական ակումբին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում, որից հետո «Արսենալը» պահպանեց իրեն անհրաժեշտ հաշիվը և հաղթեց «Բավարիային», որը մինչ այդ տասնչորս անընդմեջ հաղթանակ էր տարել։
Կիսաեզրափակիչում, որը կկայանա ապրիլի 22-ին կամ 23-ին, «Արսենալը» կխաղա ՊՍԺ-ի և «Վոլֆսբուրգի» զույգի հաղթողի հետ։
Չորեքշաբթի երեկոյան կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակից դարձավ նաև կատալոնական «Բարսելոնան»՝ 5-1 հաշվով հաղթելով «Ռոմային»:
























































