Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը մեկնաբանել է ազգային թիմում իր նորամուտը.
«Հավաքականում առաջին գոլս պարզապես անհավանական էր: Ես փոխանցեցի Սպերցյանին, նա գնդակը վերադարձրեց ինձ, ես տեղափոխվեցի կենտրոն և հարվածեցի, որից հետո գնդակը հայտնվեց դարպասում: Երկրորդ գոլի դրվագում Սարգիսն օդային փոխանցում կատարեց, ես շրջանցեցի դարպասապահին և գոլ խփեցի:
Մարզադաշտում մթնոլորտն անհավանական էր: Նույնիսկ չէի կարող երազել այսպիսի պահի համար: Շատ երջանիկ եմ, որ գոլեր խփեցի: Իհարկե, կա հիասթափություն ,որ չհաղթեցինք, բայց ինչպես ես, այնպես էլ ամբողջ թիմն, արեց ամեն ինչ հաղթանակի համար:
Մարզիչն ինձ հարցրեց՝ արդյոք կարո՞ղ եմ խաղալ ձախ եզրում: Պատասխանեցի, որ իմ ակումբում մի քանի անգամ խաղացել եմ այդ դիրքում: Ես հայ տղա եմ և գեթ մեկ վայրկյան չեմ փոշմանում իմ ընտրության համար: Բոլոր ուժերս ներդնելու եմ, որպեսզի հետագայում էլ ուրախացնեմ մեր երկրպագուներին»,- ասել է Ռանոսը: