«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը հերթական մամուլի ասուլիսի ընթացքում զվարճացրել է լրագրողներին: «Բարնլիի» մարզիչը լրագրողներին ասել է, որ կլուսանկարի նրանց ու նկարը կուղարկի իր կնոջը.
«Ես հիմա կլուսանկարեմ ձեզ: Կինս հարցնում է, թե ինչու չեմ պատասխանում հաղորդագրությանը: Կուղարկեմ նրան այս լուսանկարը»,- ասել է Դայչը:
ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Բարնլին» հյուրընկալվելիս կմրցի «Նյուքասլ Յունայթեդի» հետ: Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 29-ին:
«Բարնլին», վաստակելով 37 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Նյուքասլը» 31 միավորով 14-րդ տեղում է: