ՊՍԺ-ի ղեկավարությունը մինչև մրցաշրջանի ավարտը պաշտոնանկ չի անի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները Գալտիեին փոխարինելու ակնհայտ հավակնորդներ չեն գտել, ուստի որոշել են ֆրանսիացի մասնագետին ակումբում թողնել մինչև մրցաշրջանի ավարտը։
Գալտիեն ՊՍԺ-ն գլխավորում է անցած ամառվանից։ 28-րդ տուրում Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջատարը պարտվեց «Ռենին» (0:2): Դրանից հետո փարիզցիների և երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» միջև տարբերությունը կրճատվեց մինչև7 միավոր։