«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել Իտալիայի կամ Իսպանիայի առաջնությունը ներկայացնող թիմ։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Ըստ աղբյուրի, այս պահին CAA Stelar գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, շփվում է տարբեր ակումբների, այդ թվում՝ իսպանական Պրիմերայի և իտալական Ա Սերիայի ներկայացուցիչների հետ։ Այժմ Հայաստանի հավաքականի խաղացողն ամբողջությամբ կենտրոնացած է «Կրասնոդարում» իր ելույթների վրա։
22-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Այս մրցաշրջանում Էդուարդը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։