ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին:
Նրանք են՝ Կարիմ Բենզեման («Ռեալ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Վիկտոր Օսիմխենը («Նապոլի») և Հաքան Չալհանօղլուն («Ինտեր»):
Բենզեման «Լիվերպուլի» դեմ խաղում խփել է միակ ու հաղթական գնդակը, Հոլանդը 5 գոլ է ուղարկել «Լայպցիգի» դարպասը (7-0), Օսիմխենը դուբլի հեղինակ է դարձել «Այնտրախտի» դեմ խաղում (3-0), իսկ Չալհանօղլուն մասնակցել է «Պորտուի» դեմ ամբողջ խաղին (0-0):