Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Իսպանիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։
«Դա պետք է Մադրիդի «Ռեալը» որոշի: Կցանկանայի, որ նա լիներ Լա լիգայում: Միակ թիմը, որը կարող է բավարարել նրա պահանջները, Մադրիդի «Ռեալն» է։ Կցանկանայի, որ Մբապեն լիներ «Ռեալում», քանի որ այս ակումբը խաղում է մեր առաջնությունում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Նշենք, որ 2022 թվականին Մբապեն մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն հետո ֆրանսիացի հարձակվողը որոշել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։